Ապօրինի ծառահատումների դեմ պայքարը շարունակական է
31.10.2019 13:20
Ապօրինի ծառահատում
Հոկտեմբերի 30-ին ոստիկանության Հրազդանի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Աղավնաձոր գյուղի հարակից անտառամասում ապօրինի ծառահատում է կատարվում:
Կոտայքի իրավապահների համատեղ միջոցառման շնորհիվ պարզվել է, որ ապօրինի ծառահատումը կատարում է նույն գյուղի բնակիչ 46-ամյա մի տղամարդ: Նա մատնացույց է արել դեպքի վայրում իր հատած տարբեր տեսակի և տրամաչափի 21 ծառի կոճղերը:
Տղամարդն իր բենզասղոցով ներկայացվել է բաժին և տվել բացատրություն:
Վնասի չափը պարզվում է, նախապատրաստվում են նյութեր:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: