ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Քրեական ոստիկանության ծառայողները բացահայտել են պաշտոնատար անձանց ապօրինություններ

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ֆինանսավարկային և մտավոր սեփականության ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնում ստացված տեղեկությունները վերաբերում էին Երևանի քաղաքապետարանի մի խումբ պաշտոնատար անձանց գործունեությանը: Ստուգողական գործողությունների ընթացքում ձեռք բերվեցին փաստական տվյալներ, որ համայնքային սեփականություն հանդիսացող, սակայն քաղաքացու կողմից ապօրինի զավթված հողամասը մինչև 2021 թվականի հունվարի 1-ը գործող կադաստրային արժեքով օրինականացնելու նպատակով պաշտոնյաները, նախնական համաձայնությամբ, քաղաքացուց ընդունել են հետին թվով դիմումներ` 2020 թվականի դեկտեմբերի 30-ով թվագրված, ապա կազմել ու Երևանի քաղաքապետին են ներկայացրել համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ կառուցված շինությունների օրինականացման նախագծեր: Արդյունքում, քաղաքապետի որոշումներով օրինականացված ինքնակամ շինություններից բացի, նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքով քաղաքացուն է օտարվել 1994 քառակուսի մետր հողամասը` 5 միլիոն 982 հազար դրամով, այն դեպքում, երբ դրա կադաստրային արժեքն ավելի քան 32 միլիոն է, իսկ շուկայական արժեքը` 95 միլիոն:
Ապօրինության հետևանքով Երևան համայնքը զրկվել է առանձնապես խոշոր չափերով գույքը տնօրինելու և այն հետագայում աճուրդային եղանակով օտարելու իրավունքից։
Դեպքի առթիվ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: