Ապօրինի փայտանյութ՝ «ԶԻԼ»-ում
03.06.2015 14:56
Ապօրինի ծառահատում
Հունիսի 3-ին, ժամը 02.15-ին, ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները Գանձաքար-Իջևան ճանապարհից բաժնի հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել 1977 թ. ծնված Սարգիս Մ.-ի վարած «ԶԻԼ ՄՄԶ-554Մ» մակնիշի ավտոմեքենան` բարձված փայտանյութով:
Վարորդը փայտանյութի համար համապատասխան փաստաթղթեր չի ներկայացրել և հայտնել է, որ մեկ ամիս առաջ Գանձաքար գյուղին հարակից «Լճեր» կոչվող անտառամասից ապօրինի ծառ է հատել:
Նյութական վնասի չափը պարզվում է:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: