Հետախուզվում էր սպանության փորձի և ապօրինի զենք պահելու մեղադրանքներով
08.02.2017 11:46
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` փետրվարի 7-ին, ժամը 22.30-ին, բաժին է ներկայացել 1980 թ. ծնված Հովիկ Փ.-ն, որը 2016 թ. դեկտեմբերի 19-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի (սպանության փորձ) 1-ին մասի և 235 հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասի մեղադրանքներով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: