Առանձնապես խոշոր չափերով կատարված գողության և մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված խարդախության մեղադրանքներով հետախուզվողը կամավոր ներկայացել է ոստիկանություն
18.06.2013 10:17
Հետախուզվողի հայտնաբերում
Հունիսի 15-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժին է ներկայացել 1993 թ. ծնված Գայանե Պ.-ն, որը մայիսի 25-ից հետախուզվում էր առանձնապես խոշոր չափերով կատարված գողության և մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված խարդախության մեղադրանքներով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: