Առանձնապես ծանր հանցագործության համար հետախուզվողը ժամանել է Բավրայի սահմանային անցակետ և ներկայացել ոստիկանություն
30.06.2016 13:06
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հունիսի 28-ին, ժամը 21.30-ին, Վրաստանից ՀՀ Բավրայի սահմանային անցակետ է ժամանել և բաժնի ծառայողների ուղեկցությամբ բաժին ներկայացել 1991 թ. ծնված Ֆելիքս Ա.-ն, որը մայիսի 18-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի /սպանության փորձ/ 1-ին մասի և 235 հոդվածի /ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը/ 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: