Առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելու, վերամշակելու, ձեռք բերելու, պահելու, փոխադրելու կամ առաքելու մեղադրանքով
10.07.2013 09:35
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հուլիսի 9-ին, ժամը 12.00-ին, Արարատի մարզի Այնթապ գյուղի մի տնից բերման է ենթարկվել 1987 թ. ծնված Լևոն Ա.-ն, որը հուլիսի 9-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով (Առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը):
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: