ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Առանց փաստաթղթերի

Հոկտեմբերի 17-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Քաջարանի բաժանմունքի ծառայողները Քաջարան-Մեղրի ճանապարհի 1-ին կմ-ին կանգնեցրել են Ագարակ քաղաքի բնակիչ, 1959 թ. ծնված Մանվել Մ.-ի վարած «ԿամԱԶ-5320» մակնիշի ավտոմեքենան, որի թափքի զննությամբ հայտնաբերվել և առգրավվել է կաղնի և բոխի ծառերի 24 խմ փայտանյութ՝ առանց համապատասխան փաստաթղթերի:
Ըստ Մանվել Մ.-ի բացատրության` փայտանյութը գնել է նույն օրը, ժամը 06.00-ին, ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Դիցմայրի գյուղից:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: