ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Առաջիկա նախագահական ընտրությունների կազմակերպման, ռեգիստրում անճշտությունների վերացման, բնակչության հաշվառման ցուցակներում թյուրիմացությունները հարթելու գործում կարևորվում է անձնագրային ծառայությունների բարեխիղճ աշխատանքը

Առաջիկա նախագահական ընտրությունների կազմակերպման, ռեգիստրում անճշտությունների վերացման, բնակչության հաշվառման ցուցակներում թյուրիմացությունները հարթելու գործում կարևորվում է անձնագրային ծառայությունների բարեխիղճ աշխատանքը
Ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը նոյեմբերի 24-ին հանդիպեց անձնագրային և վիզաների վարչության աշխատակիցների հետ: Քննարկվեցին մի շարք հարցեր, որոնք, մասնավորապես, վերաբերում էին կատարողական կարգապահությանը, ռեգիստրի տվյալների ճշգրտությանը, բացթողումների վերացմանը և այլն: 
Արթուր Օսիկյանն ընդգծեց, որ առաջիկա նախագահական ընտրությունների կազմակերպման, ռեգիստրում անճշտությունների վերացման, բնակչության հաշվառման ցուցակներում թյուրիմացությունները հարթելու գործում կարևորվում է անձնագրային ծառայությունների բարեխիղճ աշխատանքը, պատասխանատվությունն ու պարտաճանաչությունը: Նա ծառայությունների պետերից պահանջեց ժամանակին բարձրաձայնել լուծում պահանջող տեխնիկական և այլ խնդիրների մասին: 
Արթուր Օսիկյանը նաև նշեց, որ քաղաքացիների դժգոհությունները հաճախ իրազեկված չլինելու հետևանք են, այսինքն՝ տարածքային անձնագրային ծառայությունները քաղաքացիներին իրենց իրավունքներն ու պարտականությունները պատշաճ բացատրելու խնդիր ունեն: «Քաղաքացու հետ պետք է կարողանալ նորմալ աշխատել, որ նա դժգոհ չհեռանա: Յուրաքանչյուրդ պետք է ամենայն պատասխանատվությամբ վերաբերվեք ձեր ծառայողական պարտականություններին ու ոստիկանի մարդասեր առաքելությանը»,- ասաց Արթուր Օսիկյանը:
Արթուր Օսիկյանը կոնկրետ հանձնարարականներ տվեց, նաև ժամկետ սահմանեց՝ առկա խնդիրները վեր հանելու և լուծելու համար: