ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Առաջինը հասան պարեկները. գողությունը կանխվեց, նաև հայտնաբերվեց թմրանյութ

Օգոստոսի 27-ի առավոտյան, ժամը 6.30-ին մոտ, 1-02 զանգած քաղաքացին հայտնում էր, որ Օրբելի եղբայրների փողոցում երկու հոգի փորձում են կոտրել վճարային տերմինալը:
Հաղորդումը փոխանցվեց ոստիկանության Արաբկիրի բաժին, նաև` պարեկային ծառայություն: Պարեկները, որ մոտակայքում ծառայության էին, արագ հասան նշված վայր: Նկատելով նրանց` երկու տղամարդիկ դիմեցին փախուստի: Պարեկները հետապնդեցին` այդ ընթացքում նախազգուշական երկու կրակոց արձակելով օդ: Շուտով հասան նաև Արաբկիրի քրեական հետախույզները: Փախչողներից մեկը ձերբակալվեց և, գողություն կատարելու կասկածանքով, տեղափոխվեց ոստիկանության Արաբկիրի բաժին: Կոտայքի մարզի Պտղնի գյուղի բնակիչ, 25-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց երկու փաթեթ` ընդհանուր ավելի քան 23 գրամ դեղնականաչավուն զանգվածով:
Երիտասարդը ներկայացվել է Արաբկիրի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ:
Նշանակվել է փորձաքննություն: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողության փորձի երկրորդ մասնակցի անձը ճշտելու, նրան հայտնաբերելու, նաև դեպքի հանգամանքներն ամբողջությամբ պարզելու ուղղությամբ: