Առաջին խելացի խաչմերուկը Հայաստանում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ճանապարհային ոստիկանությունը շարունակում է ծրագրեր իրականացնել առանց խցանումների երթևեկություն ապահովելու համար։ Այս ուղղությամբ հերթական նորամուծությունն է ներդրվել մայրաքաղաքի մի խաչմերուկում։
Այս սարքերը նորույթ են ոչ միայն հանրապետությունում, այլև տարածաշրջանում։ Ուլտրաձայնային սենսորները արտադրվում են Հայաստանում։
Արդեն մի քանի օր է ինչ գործում է Գասպարյան-Երևանյան փողոցների խաչմերուկի լուսացույցերի սենսորները, սակայն դրական փոփոխությունն արդեն ակնհայտ է։
Մի քանի րոպե հետևեցինք խաչմերուկի երթևեկությանը։
Ինչպես տեսնում եք, ուլտրաձայնային սենսորները պարզապես թույլ չեն տալիս, որ խաչմերուկում լինեն մեքենաների կուտակումներ։ Վայրկյանների ընթացքում սարքը հաշվում է տրանսպորտային միջոցները, և միանգամից լուսացույցի կարմիր լույսը փոխվում է կանաչի։
Սա հանրապետության առաջին խելացի խաչմերուկն է։ Այստեղ խցանումներն այլևս բացառված են։
Ճանապարհային ոստիկանությունը հետազոտություններ է կատարում մայրաքաղաքի մի քանի խաչմերուկներում նույնպես ուտրաձայնային սենսորներ տեղադրելու ուղղությամբ։ Շուտով կունենանք խելացի ու առանց խցանումների այլ խաչմերուկներ ևս։