Մեղադրանքը՝ սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը
22.10.2015 11:46
Բացահայտում են վետերանները
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների և Շենգավիթի ոստիկանության վետերանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հոկտեմբերի 21-ին, ժամը 10.40-ին, Երևանի Գ. Նժդեհի փողոցի թիվ 24 հասցեի մոտից բերման է ենթարկվել 1974 թ, ծնված Գագիկ Ս.-ն, ով հոկտեմբերի 19-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 137 հոդվածի /Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը/ 1-ին մասի մեղադրանքով: