ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Առևանգել էր ընկերոջ պապի մեքենան ու վաճառել

16.12.2021 14:25 ԱՄՏ-ի փախցնել
Առևանգել էր ընկերոջ պապի մեքենան ու վաճառել

Դեկտեմբերի 14-ին ոստիկանության Մուշի բաժին դիմած 76-ամյա քաղաքացին հայտնել էր, որ առևանգել են Գյումրիի Շչեդրինի փողոցում կայանված իր «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենան: Բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տեղեկություններն իրացնելով, Գյումրի քաղաքի Տիմիրյազևի փողոցից կասկածանքով բերման ենթարկեցին 19-ամյա մի երիտասարդի: Նա խոստովանեց, որ ընկերոջ պապի մեքենայի սրահից, հետագայում առևանգելու նպատակով, նախապես վերցրել էր պահեստային բանալին, իսկ դեկտեմբերի 14-ին, օգտվելով մեքենայատիրոջ բացակայությունից, առևանգել էր «Ֆոլքսվագենը», վաճառելու դիտավորությամբ ուղևորվել Երևան ու 400 դոլարով և 50.000 դրամով վաճառել այն: Խուզարկությամբ երիտասարդի գրպանում հայտնաբերվել է 400 դոլար և 13 000 դրամ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 15-ին Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի 2-րդ փողոցի տներից մեկի բակում «Ֆոլքսվագենը» հայտնաբերվել և տեղափոխվել է ոստիկանության Մուշի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Հետաքննությունը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: