Առևանգում՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ
23.08.2016 10:04
Հետախուզվողի հայտնաբերում
Օգոստոսի 22-ին, ժամը 12.45-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Երևանի Բաշինջաղյան փողոցի թիվ 114 հասցեի մոտից բերման են ենթարկել 1987 թ. ծնված Գևորգ Հ.-ին, որը օգոստոսի 22-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (մարդուն առևանգելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ):
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: