ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Անչափահասի առևանգման մեղադրանքով հետախուզվողին հայտնաբերեցին Բագրատաշենի սահմանային անցակետում

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` հոկտեմբերի 20-ին, ժամը 18.35-ին, Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և Նոյեմբերյանի բաժին բերման է ենթարկվել 1991 թ. ծնված Կարեն Լ.-ն, որը օգոստոսի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի մեղադրանքով (Մարդուն առևանգելը, որը կատարվել է անչափահասի նկատմամբ):

 

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: