ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Առանձնատնից կատարված գողությունը բացահայտվեց

09.09.2015 11:23 Գողություն

Օգոստոսի 30-ին ոստիկանության Սիսիանի բաժնում հաղորդում էր ստացվել մի առանձնատնից 1500 ԱՄՆ դոլար և 11.000 դրամ գողանալու մասին:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է 1983 թ. ծնված Հայկ Մ.-ն, որը տվել է խոստովանական բացատրություն:
Միջոցներ են ձեռնարկվում գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Սիսիանի քննչական բաժին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: