ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Վերջին փորձը ձախողվեց՝ բռնվեց տանտիրուհու կողմից

22.04.2015 17:07 Գողություն

Ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները ապրիլի 21-ին, ժամը 16.00-ին, Գարգառ գյուղից բերման են ենթարկել 1997 թ. ծնված Սերգեյ Մ.-ին, ով խոստովանական բացատրություն է տվել, որ 2012 թ. ամառվանից մինչև 2014 թ. օգոստոսն ընկած ժամանակահատվածում, օգտվելով տանտերերի բացակայությունից և մուտքի դռան փականը բաց լինելու հանգամանքից, մի քանի անգամ ապօրինի մուտք է գործել 1977 թ. ծնված Սոս Կ.-ին պատկանող տուն և գաղտնի հափշտակել 350.000 դրամ: Սերգեյ Մ.-ն նշել է նաև, որ 2014 թ. օգոստոսին մուտք է գործել նշված տուն և փորձել կրկին կատարել գողություն, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել` բռնվել է Սոս Կ.-ի կնոջ կողմից:
Ձեռնարկվում են միջոցառումներ հափշտակված գումարը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: