ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

ՀՀ ոստիկանության պետի մամուլի ասուլիսը (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Հուլիսի 24-ին ոստիկանությունում տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում ամփոփվեցին ոստիկանության օպերատիվ ծառայողական գործունեության 2019 թ. առաջին կիսամյակի արդյունքները:
Մասնակցում էին ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանն ու հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
Մինչ հարց ու պատասխանին անցնելը Արմեն Ղուկասյանը մանրամասն ներկայացրեց 2019 թվականի առաջին վեց ամիսներին հանրապետությունում գրանցված հանցագործությունների շարժընթացն ու ոստիկանության աշխատանքը:
Նշվեց, որ հանցագործությունների ընդհանուր թվաքանակն աճել է 9,0%-ով, ինչը գլխավորապես պայմանավորված է գողությունների և ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու դեպքերի, ինչպես և ոստիկանության հանդեպ քաղաքացիների վստահության աճով, որոնք այլևս չեն խուսափում ոստիկանություն դիմելուց: Մասնավորապես, 2019 թ. 6 ամիսների ընթացքում առերևույթ հանցագործությունների վերաբերյալ հաղորդումների թիվն աճել է 16,2%-ով՝ կազմելով` 109.087:
Ընդգծվեց նաև, որ չնայած հանցագործությունների թվի որոշակի աճին, լայնածավալ օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումների արդյունքում էականորեն՝ շուրջ չորս անգամ, կրճատվել է դրա տեմպը (2019 թ. հունվար՝ 35,3%, հունիս՝՝ 9,0%):
Միևնույն ժամանակ, դրական է բացահայտումների դինամիկան. հանցավորության դեմ պայքարում ոստիկանության ղեկավարության կողմից ընտրված մարտավարության և օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ բացահայտման աշխատանքներում արձանագրվել է կայուն աճի տեմպ (հունվարին այն կազմել է 43,0%, փետրվարին՝ 44,6%, մարտին՝ 52,1%, ապրիլին 52,5%, մայիսին՝ 54,9%, հունիս ամսին՝ 60,1%):
Ըստ հիմնական հանցատեսակների՝ բացահայտման աշխատանքների արդյունավետության՝ պատկերը հետևյալն է. սպանություններով՝ 73,9%, սպանության փորձերով՝ 78,1%, դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու դեպքերով՝ 86,3%, այդ թվում՝ ծանր՝ 80,2%, բռնաբարության և բռնաբարության փորձի՝ 66,7%, ճանապարհային երթևեկության կանոնների խախտման՝ 81,5%, այդ թվում՝ մահվան ելքով՝ 66,7%, խուլիգանության՝ 59,3%, այդ թվում՝ զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ՝ 71,2%, ավազակության՝ 87,7%, կողոպուտի՝ 63,5%, գողության՝ 45,5%, այդ թվում՝ բնակարանային՝ 24,4%, խարդախության՝ 61,5%, յուրացման կամ վատնման՝ 58,3% և տրանսպորտային միջոց փախցնելու դեպքերով՝ 78,8%:
Շարւնակում է հատուկ ուշադրության առարկա մնալ կոռուպցիոն երևույթների դեմ պայքարը. 2019 թ. 1-ին կիսամյակում կոռուպցիոն բնույթի հանցագործություններով հարուցված քրեական գործերով բացահայտվել է պետությանը, կազմակերպություններին և անձանց հասցված շուրջ 11 մլրդ 170.4 մլն ՀՀ դրամի, 6.1 մլն ԱՄՆ դոլարի և 3.200 եվրոյի վնաս: Վերականգնվել է շուրջ 237 մլն դրամի գումար:
Կարևորելով ոստիկանության հանդեպ հանրային վստահության ամրապնդումը՝ ոստիկանության ղեկավարությունը առաջնահերթություն է համարում համակարգի ինքնամաքրման գործընթացը: Այդ համատեքստում 2019 թ. 1-ին կիսամյակի ընթացքում ոստիկանության ծառայողների նկատմամբ կատարվել է 920 ծառայողական քննություն, որի արդյունքում կարգապահական տույժի է ենթարկվել 503 ծառայող:
Հաշվետվությունից հետո ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը պատասխանեց լրագրողների հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին հաշվետու ժամանակահատվածում տեղի ունեցած առանձնապես ծանր և հասարակական հնչողություն ստացած հանցագործությունների բացահայտմանը, ճանապարհատրանսպորտային պատահարներին և ճանապարհային ոստիկանության ծառայությանը, վերջերս Իջևանում տեղի ունեցած դեպքերին, ապօրինի ծառահատումներին և ոստիկանության գործունեությանը վերաբերող այլ խնդիրների: