Ահազանգի հետքերով. բնակարանից թմրամիջոց և պարագաներ հայտնաբերվեցին
Սեպտեմբերի 9-ին, ժամը 13.05-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում ահազանգ է ստացվել, որ Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի 8 շենքի բնակիչներ Արսենն և Արմինեն իրենց ընկերների հետ թմրանյութ են օգտագործում:
Մեկնած օպերատիվ խումբը նշված շենքից, թմրանյութ պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1977 թ. ծնված Արսեն Ս.-ին, 1972 թ. ծնված Արմենուհի Մ.-ին, 1978 թ. ծնված Ռաֆիկ Ե.-ին և 1973 թ. ծնված Վահրամ Ա.-ին:
Բնակարանի զննությամբ հայտնաբերվել է 6 ներարկիչ` դեղնավուն նյութի մնացորդներով, ներարկիչի ռետինե 6 խողովակ, իսկ բնակարանի պատուհանի տակ գտնվող հողամասից հայտնաբերվել է ներարկիչ` ռետինե խողովակով, որի մեջ առկա էր 3 գ դեղնավուն հեղուկ:
Արսեն Ս.-ն հայտարարել է, որ թմրանյութը, ներարկիչները և ռետինե խողովակներն իրենն են, թմրանյութն ինքն է պատրաստել` իր օգտագործման համար:
Նշանակվել են տոքսիկոքիմիական և դատաքիմիական փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: