Ոստիկանություն՝ իրար քաշքշելու և հարվածներ հասցնելու համար
20.05.2015 11:43
Մարմնական վնասվածք
Մայիսի 19-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Մաշտոցի պողոտայի թիվ 5 հասցեի մոտից, իրար քաշքշելու, ձեռքերով հարվածներ հասցնելու և վնասվածքներ պատճառելու համար, բաժին են ներկայացրել 1960 թ. ծնված Գևորգ Կ.-ին և 1964 թ. ծնված Վարդան Ն.-ին:
Վերջիններս հրաժարվել են հաղորդում տալուց:
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: