ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող՝ Աշոցք գյուղում
27.08.2015 10:26
Հետախուզվողի հայտնաբերում
Օգոստոսի 26-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Աշոցք գյուղի սկզբնամասից բերման է ենթարկվել 1975 թ. ծնված Տիգրան Գ.-ն, ով 2009 թ. ՌԴ Յամալո-Նենեցկի երկրամասի Մուրավլենկո քաղաքի ՆԳԲ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158 հոդվածի 1-ին մասի /անձնական ունեցվածքի գողություն/ մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: