Հետախուզվողին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով տեղափոխեցին Հայաստան
30.10.2015 12:20
Հետախուզվողի հայտնաբերում
Հոկտեմբերի 29-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ են տեղափոխել 1972 թ. ծնված Գագիկ Հ.-ին, ով 2013 թ. մարտի 14-ից ոստիկանության Գյումրիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի /յուրացնելը կամ վատնելը/ 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: