Ավագ եղբայրը դանակահարել էր կրտսերին. նա ձերբակալվել է
Նոյեմբերի 14-ի ժամը 18.21-ին Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Սևան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ որովայնի առաջնային պատի կտրած-ծակած, թափանցող վերքով բուժօգնության է տեղափոխվել Սևան քաղաքի 39-ամյա մի բնակիչ: Ըստ բժիշկի տեղեկանքի՝ նա ի վիճակի չէ բացատրություն տալու:
Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 18.00-ի սահմաններում երեք եղբայրներ ոգելից խմիչքի ազդեցության տակ վիճաբանել են իրար հետ, որի ընթացքում հիվանդանոց տեղափոխվածը շշով խփել է 48-ամյա եղբոր գլխին, նա էլ դանակով խփել է նրա որովայնին:
48-ամյա տղամարդը հայտնաբերվել, մարմնական վնասվածք պատճառելու հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել ու ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: