Ավազակային հարձակումը բացահայտվեց
04.12.2012 11:06
Արձանագրված դեպքեր
Նոյեմբերի 28-ին, ժամը 19.00-ի սահմաններում, անհայտ անձինք Երևանի Մալաթիա թաղամասի գյուղմթերքների շուկայում դանակի սպառնալիքով հափշտակել էին Արարատի մարզի Հնաբերդ գյուղի բնակիչ, 1957 թ. ծնված Սամվել Մ.-ի մոտ եղած 80.000 դրամ գումարն ու դիմել փախուստի:
ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելու արդյունքում պարզվել է, որ այդ հանցագործությունը կատարել են Երևան քաղաքի Ծերենցի 3-րդ նրբանցքի 23 տան բնակիչ, 1977 թ. ծնված Արման Երիցյանն ու նրա ընկեր ոմն Արսենը:
Կատարվում է նախաքննություն: