ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ավազակային հարձակումը բացահայտվեց

21.11.2014 11:19 Ավազակություն
Նոյեմբերի 19-ին, ժամը 16.55-ին, ոստիկանության Թումանյանի բաժին է ահազանգել 1967 թ. ծնված  Գարեգին Հ.-ն և հայտնել է, որ դիմակավորված 3 անհայտ քաղաքացիներ հարձակվել են իրենց պատկանող խանութի վրա, ատրճանակի նմանվող իրով սպառնացել վաճառողուհուն և հափշտակել տարբեր տեսակի ոսկյա զարդեր:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 16.30-ի սահմաններում, ատրճանակներով զինված երեք դիմակավորված անձ Թումանյան փողոցում  գտնվող, 1971 թ. ծնված Գայանե Գ.-ին պատկանող խանութից հափշտակել են ոսկյա զարդեր:
Նույն օրը, ժամը 23.45-ին, ոստիկանության Լոռու մարզային վարչության, Թումանյանի և Տարոնի բաժինների ծառայողները  Ալավերդի քաղաքի Լենհանքեր թաղամասի ճանապարհին հայտնաբերել և ավազակային հարձակում կատարելու կասկածանքով ձերբակալել են 1992 թ. ծնված Հովհաննես Մ.-ին և 1992 թ. ծնված Անդրանիկ Մ.-ին:
Նույն թաղամասում կատարված տեղանքի զննությամբ հայտնաբերվել և վերցվել են 38 կտոր ոսկյա զարդեր:
Ձեռնարկվում են միջոցառումներ երրորդ անձի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: