1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ավազակային հարձակում կատարողները հայտնաբերվել և ձերբակալվել են

04.12.2013 09:36 Ավազակություն

Դեկտեմբերի 1-ին, ժամը 21.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Երևանի Գարեգին Նժդեհի փողոցում գտնվող համակարգչային խանութից բջջային հեռախոսներ են գողացել և փախուստի դիմել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 21.20-ին, երեք անձինք` դանակներով զինված, մտել են նշված փողոցում գտնվող համակարգչային խանութ-սրահ և երկու աշխատակիցներին պլաստմասե ամրանով կապելով աթոռից` հափշտակել են 15 հատ «Նոութբուք» և տարբեր տեսակի բջջային հեռախոսներ` պատճառելով 3.030.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանության Շենգավիթի բաժնում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ 3-րդ հատուկ գումարտակի և Բագրատաշենի անցագրային կետի սահմանապահ զորքերի ծառայողները, ավազակային հարձակում կատարելու կասկածանքով, դեկտեմբերի 2-ին, ժամը 18.05-ին, Բագրատաշենի անցագրային կետից բերման են ենթարկել 1989 թ. ծնված Այվազ Ի.-ին, 1990 թ. ծնված Նիկա Ղ.-ին, 1990 թ. ծնված Գագա Կ.-ին և 1953 թ. ծնված Սուրիկ Խ.-ին:
Գողոնն առգրավված է:
Այվազ Ի.-ն, Նիկա Ղ.-ն և Գագա Կ.-ն ձերբակալված են:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: