ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ավազակային հարձակում կատարողները հայտնաբերվել և ձերբակալվել են

20.12.2012 12:42 Ավազակություն

Դեկտեմբերի 19-ին, ժամը 13.20-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ է ստացվել, որ գիշերը, ժամը 03.00-ին, Ղազար Փարպեցու փողոցի թիվ 9 շենքի մոտից 1953 թ. ծնված Ալբերտ Հ.-ն իր  «Շկոդա»  մակնիշի տաքսի ավտոմեքենայով մի անծանոթի տեղափոխել է «Զվարթնոց» օդանավակայան, որտեղ նրան է միացել ևս մեկ անծանոթ և միասին ուղևորվել են Գյումրի:
Ժամը 06.00-ի սահմաններում հասնելով Գյումրի քաղաքի Շառլ Ազնավուրի արձանի մոտակայքը՝ ուղևորները զենքի սպառնալիքով կապել են վարորդի ձեռքերն ու հափշտակել   տաքսի ծառայությանը պատկանող ավտոմեքենան, իսկ հետո մեկ այլ ավտոմեքենայով նրան տեղափոխել են Երևան քաղաքի 16-րդ թաղամաս ու ազատ արձակել:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հանցագործությունը կատարել են Գյումրի քաղաքի բնակիչներ, 1990 թ. ծնված Մյասնիկ Գրիգորյանը, 1992 թ. ծնված Գոռ Խաչատրյանը և 1991 թ. ծնված Արմեն Ղազարյանը:
Հափշտակված ավտոմեքենան հայտնաբերվել է Գյումրիի Լ. Մադոյան փողոցի տներից  մեկին կից  ավտոտնակում` մասնատված վիճակում:
 Հանցագործության գործիք «Բայկալ-MP654K» տիպի 4,5 մմ տրամաչափի գազային ատրճանակը հայտնաբերվել է «Շկոդա» մակնիշի տաքսի ավտոմեքենայի սրահում:
Մյասնիկ Գրիգորյանը, Գոռ Խաչատրյանը  և Արմեն Ղազարյանը ձերբակալված են:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: