1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ավազակային հարձակում Սեբաստիայի փողոցում

23.08.2013 13:46 Ավազակություն
Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ հուլիս ամսին /օրը պարզվում է/, ժամը 01.30-ին, Սեբաստիայի փողոցում գտնվող սուպերմարկետի  մոտակայքում 1983 թ. ծնված Դավիթ Փ.-ն, դեռևս ինքնությունը չպարզված անձի հետ, պարանը պարանոցին գցելով, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, ավազակային հարձակում է կատարել 1993 թ. ծնված Հովհաննես Դ.-ի նկատմամբ ու հափշտակել «Նոկիա 6300» մոդելի բջջային հեռախոս և 15.000 դրամ:
 Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների հետ համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, օգոստոսի 23-ին, ժամը 00.15-ին, Անդրանիկի և Րաֆֆու փողոցների խաչմերուկից Դավիթ Փ.-ն բերման է ենթարկվել բաժին:
Ձեռնարկվում են միջոցառումներ Դավիթ Փ.-ի հանցակցի անձը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: