1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ավազակային հարձակում Աշտարակի խճուղու ռեստորանային համալիրում

07.08.2023 11:53 Ավազակություն
Ավազակային հարձակում Աշտարակի խճուղու ռեստորանային համալիրում

Օգոստոսի 5-ին, ժամը 04.32-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել Աշտարակի խճուղու ռեստորանային համալիրներից մեկի պահակը և հայտնել, որ ատրճանակով զինված անձինք ռեստորանից հափշտակել են խմիչք, այլ իրեր:
Մեկնած օպերատիվ-քննչական խմբերը պարզել են, որ ժամը 04.00-ի սահմաններում երկու դիմակավորված անձինք մտել են ռեստորանային համալիր, որտեղ կպչուն ժապավենով կապել են պահակի ձեռքերն ու ոտքերը և զենքի սպառնալիքով սրահից հափշտակել են գանձատուփը և խմիչք:
ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ, Երևան քաղաքի վարչության, Մաշտոցի և Մալաթիայի բաժինների ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ օգոստոսի 5-ին ավազակային հարձակումը կատարել են 29-ամյա, 39-ամյա և 43-ամյա երեք տղամարդիկ, որոնցից մեկը՝ Գյումրի քաղաքի, մեկը՝ Սևան քաղաքի բնակիչ, իսկ երրորդը՝ ՌԴ քաղաքացի:
Տղամարդիկ նույն օրը Մաշտոցի պողոտայի հասցեներից մեկում հայտնաբերվել, ավազակություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և, «Աուդի» մակնիշի մեքենայով հանդերձ, տարվել են ոստիկանության Մաշտոցի բաժին: Նրանք ներկայացվել են նախաքննական մարմին:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: