1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ավազակային հարձակում բենզալցակայանի վրա. հանցագործությունը բացահայտվել է

09.03.2022 10:41 Ավազակություն
Ավազակային հարձակում բենզալցակայանի վրա. հանցագործությունը բացահայտվել է

Փետրվարի 5-ին, ժամը 03.35-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ հարձակվել են Գյումրի քաղաքի Խանջյան փողոցի բենզալցակայանի վրա:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 03.00-ի սահմաններում գազալցակայանի աշխատակիցը հարակից տարածքում նկատել է երկու դիմակավորված անձանց, որոնցից մեկը մտել է սենյակ և ինքնաձիգով մեկ անգամ կրակել հատակին՝ պահանջելով փող, ապա դրամարկղից հափշտակել է մոտ 150000 դրամ և դիմել փախուստի:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, որի շրջանակում քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Շիրակի մարզային վարչության, Կումայրիի, Մուշի և Ախուրյանի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների, քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է գազալցակայանի վրա ավազակային հարձակումը կատարած անձանց ինքնությունը: Կասկածյալները՝ Գյումրի քաղաքի 27 և 31 տարեկան երկու բնակիչներ, մարտի 7-ին բերման են ենթարկվել ոստիկանության Կումայրիի բաժին, ապա ներկայացվել Շիրակի մարզային քննչական վարչություն: Նրանք ձերբակալվել են:
Դատարանի որոշմամբ խուզարկություն է կատարվել 27-ամյա գյումրեցու տանը և ավտոտնակում: Հայտնաբերել է «ԱԿՄ-47» տիպի 7,62 մմ տրամաչափի ինքնաձիգ, փամփշտատուփ՝ լիցքավորված չորս փամփուշտով, 7,62 մմ տրամաչափի 9 փամփուշտ, 1 մուրճ, 14 դանակ:
Քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի (Ավազակությունը) հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: