1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանները բացահայտեցին Վանաձորի բենզալցակայանում կատարված ավազակային հարձակումը

15.04.2019 13:22 Ավազակություն

Ապրիլի 13-ին, ժամը 01.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել 1984 թ. ծնված Սարգիս Մ.-ն և հայտնել, որ Վանաձորի Նարեկացու փողոցի բենզալցակայանում կողոպուտի է ականատես եղել, իրեն էլ դանակով սպառնացել են։
Մեկնած ոստիկանության Լոռու մարզային վարչության և Տարոնի բաժնի օպերատիվ խմբին ժամը 03.00-ին բենզալցակայանի լիցքավորողը հաղորդում է տվել, որ ապրիլի 13-ին, ժամը 01.30-ի սահմաններում, լիցքավորման է մոտեցել մի ավտոմեքենայի, այդ ընթացքում իրեն հետևից մոտեցել է մի քաղաքացի, ձեռքով փակել բերանը, դանակը դնելով պարանոցին՝ իրեն մտցրել է բենզալցակայանի հանգստի սենյակ և սպառնալիքներով հափշտակել 165.000 դրամ արժողության «Սամսունգ Գալաքսի Ա3» մոդելի բջջային հեռախոս ու 30.000 դրամ գումար: Քաշքշոցի ժամանակ դանակով վնասվել է իր ձախ դաստակը:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանություն ահազանգած Սարգիս Մ.-ն ապրիլի 13-ին, ժամը 05.00-ին, ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում ինքնախոստովանական ցուցմունք է տվել, որ ավազակություն կատարելու նախնական համաձայնության գալով 1997 թ. ծնված Դավիթ Ն.-ի (նախկինում դատապարտված, ազատվել է համաներմամբ/ հետ, ապրիլի 13-ին, ժամը 01.30-ի սահմաններում, իր վարած «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով գնացել են Նարեկացու փողոցի բենզալցակայան, որտեղ ինքը ավտոմեքենան իբր լիցքավորելու նպատակով կայանել է լցակայանի լիցքավորման հատվածում, իսկ Դավիթ Ն.-ն, դուրս գալով, սպասել է քիչ հեռվում, և երբ լիցքավորողը մոտեցել է իրեն, Դավիթ Ն.-ն դանակը ձեռքին թիկունքից հարձակվել ու սեղմել է լիցքավորողի կոկորդին, նրան մտցրել լցակայանի հանգստի սենյակ, ինչից վախենալով, ինքը հեռացել է ու զանգահարել ոստիկանություն, իսկ Դավիթ Ն.-ն ավազակությամբ հափշտակված իրերով դիմել է փախուստի:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում, ավազակային հարձակում կատարելու կասկածանքով, ժամը 14.00-ին, իր տնից բաժին բերման է ենթարկվել Դավիթ Ն.-ն և ներկայացվել ՀՀ ՔԿ Լոռու մարզի վարչություն, որտեղ նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է:
Սարգիս Մ.-ն ստորագրությամբ բաց է թողնվել:
Ձեռնարկվում են միջոցառումներ հափշտակվածը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:

 

***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: