ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանները բացահայտել են ավազակային հարձակումը

18.06.2019 16:25 Ավազակություն

Հունիսի 18-ին, ժամը 11-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները իրացնելով օպերատիվ տվյալները, Բաղյան 2-րդ նրբանցքի շենքերից մեկից ավազակային հարձակում կատարելու կասկածանքով ոստիկանություն բերման են ենթարկել 23-ամյա մի երիտասարդի:
Պարզվել է, որ, ըստ նախնական տվյալների, հունիսի 17-ին, ժամը 20.30-ին նա Քոչարյան փողոցի մթերային խանութում դանակի սպառնալիքով բացահայտ հափշտակել է ծխախոտներ և դիմել փախուստի: Տուժողը ոստիկանություն չէր դիմել:
Կասկածյալը ձերբակալվել է:
Հանցագործության գործիք դանակն առգրավվել է:
Կատարվում է քննություն:

***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

`