Հետախուզվում էր ավազակությանը հանցակցելու մեղադրանքով
15.09.2021 11:58
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Չարենցավանի և Արարատի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 14-ին Վեդի քաղաքի Պուշկինի փողոցում հայտնաբերվել և Չարենցավանի բաժին բերման է ենթարկվել սեպտեմբերի 9-ից Չարենցավանի բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 38-175-րդ հոդվածի (Ավազակությանը հանցակցելը) 2-րդ մասի մեղադրանքով հետախուզվող 38-ամյա Կարինե Գ.-ն:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: