Ավազակության մեղադրանքով հետախուզվողը կալանավորված է
11.02.2013 10:29
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ փետրվարի 10-ին, ժամը 11.10-ին, Իջևան քաղաքի Նալբանդյան փողոցից բերման է ենթարկվել 1992 թ. ծնված Արմեն Թ.-ն, որը փետրվարի 8-ից հետախուզվում էր ավազակության մեղադրանքով:
Արմեն Թ.-ն կալանավորված է:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: