Ավազակության մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել
08.02.2013 10:41
Հետախուզվողի հայտնաբերում
Փետրվարի 7-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողները Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի թիվ 3 շենքի մոտից բերման են ենթարկել 1991 թ. ծնված Տիգրան Կ.-ին, որը փետրվարի 6-ից հետախուզվում էր ավազակության մեղադրանքով:
Տիգրան Կ.-ի հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: