Ավազակության մեղադրանքով
22.10.2012 10:53
Հետախուզվողի հայտնաբերում
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները հոկտեմբերի 20-ին, ժամը 16.10-ին, Բաբաջանյան փողոցի թիվ 165 շենքի մոտից բերման են ենթարկել 1981 թ. ծնված Ռազմիկ Ս.-ին, որը ս/թ հոկտեմբերի 19-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ավազակության մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: