ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ավազակության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել և կալանավորվել է

Ավազակության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել և կալանավորվել է

Ոստիկանության Աշոցքի բաժնի և Շիրակի մարզային վարչության ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում Աշոցքի վարչական տարածքի ամառանոցներից մեկում հայտնաբերել, ձերբակալել և Աշոցքի բաժին են տեղափոխել 34-ամյա Գոռ Պ.-ին: Նա օգոստոսի 1-ից ոստիկանության Գավառի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի (Ավազակությունը, որը կատարվել է առողջությանը ծանր վնաս պատճառելով) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք։
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: