1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ավազակություն կատարած երիտասարդները հայտնաբերվել և ձերբակալվել են

03.02.2023 12:08 Ավազակություն
Ավազակություն կատարած երիտասարդները հայտնաբերվել և ձերբակալվել են

Հունվարի 12-ին, ժամը 03.15-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած օտարերկրյա քաղաքացին հայտնել էր, որ Երևանի Պռոշյան փողոցի 1-ին նրբանցքում երեք անհայտ անձինք հարձակվել են իր վրա և հափշտակել դրամապանակը: Հաղորդումը փոխանցվել էր ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղից օպերատիվ խումբ էր մեկնել: 34-ամյա տղամարդը հայտնել էր, որ ժամը 02.50-ին անհայտ անձը հետևից փաթաթվել էր իրեն, միասին ընկել էին, այդ ընթացքում նա իր դրամապանակից հափշտակել էր գումար ու հեռացել:
Փաստով քրեական վարույթ էր նախաձեռնվել:
Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզեցին, որ ավազակությունը կատարել են 25-ամյա, 22-ամյա և 19-ամյա երեք երիտասարդ, որոնցից մեկը՝ Վարդենիսի, երկուսը՝ Էջմիածնի բնակիչ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունվարի 12-ին, ժամը 23.00-ին, Էջմիածին քաղաքի Չարենցի փողոցում 25-ամյա երիտասարդը հայտնաբերվեց, ձերբակալվեց և տեղափոխվեց ոստիկանության Արաբկիրի բաժին: Նա ներկայացվեց վարույթն իրականացնող մարմին, որտեղ խոստովանական ցուցմունք տվեց, որ նշված արարքը կատարել է էջմիածինցի երկու ընկերների հետ:
Հանցագործության մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումների արդյունքն օրեր անց էր:
Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 2-ին Էջմիածին քաղաքի Արագածի զանգվածում հայտնաբերվեց 19-ամյա երիտասարդը: Նույն օրը Էջմիածնի Չարենցի փողոցում հայտնաբերվեց նաև 22-ամյա երիտասարդը: Երկուսն էլ ձերբակալվեցին և տեղափոխվեցին ոստիկանության Արաբկիրի բաժին, ապա ներկայացվեցին քննչական բաժին, որտեղ տվեցին խոստովանական ցուցմունք:
Նախաքննությունը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: