1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ավազակություն Վաղաշեն գյուղում. հանցագործությունը բացահայտվել է

06.07.2021 12:31 Ավազակություն
Ավազակություն Վաղաշեն գյուղում. հանցագործությունը բացահայտվել է

Հուլիսի 5-ին, ժամը 12.15-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Մարտունու բաժին հաղորդում էր ստացվել, որ Վաղաշեն գյուղում հարձակվել են նույն գյուղի 90-ամյա բնակչուհու վրա, պոկել ականջօղերը, ինչի հետևանքով պատռվել են ականջների բլթակները:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 12.00-ի սահմաններում Վաղաշեն գյուղի 44-ամյա բնակիչը, գլխարկը գլխին քաշած, դանակը ձեռքին, մտել է թոշակառու կնոջ տուն, քաշելով հանել է տնից, ձեռքերով հարվածներ հասցնելով՝ փորձել է խեղդել նրան, ապա քաշել պոկել է ոսկյա ականջօղերը, պարանոցի ոսկյա կախազարդը և դանակով վնասելով նախաբազուկը՝ դիմել է փախուստի:
Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Մարտունու բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ կասկածյալը Վաղաշեն գյուղում հայտնաբերվել և բերման է ենթարկվել Մարտունու բաժին: Նրա անձնական խուզարկությամբ տաբատի գրպանից հայտնաբերվել է հանցագործության գործիք խոհանոցային դանակը և բժշկական դիմակ: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է պարանոցի կախազարդը և մեկ ականջօղը:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով հարուցվել է քրեական գործ: 44-ամյա տղամարդը ձերբակալվել է: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: