1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ավազակություն կատարած երեք երիտասարդն էլ հայտնաբերվել և ձերբակալվել են

24.03.2023 11:26 Ավազակություն
Ավազակություն կատարած երեք երիտասարդն էլ հայտնաբերվել և ձերբակալվել են

Մարտի 22-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում տված 34-ամյա տղամարդը հայտնել էր, որ ժամը 20.30-ին Կոմիտասի պողոտայում իրեն էր մոտեցել ոմն Արամ և զենքի սպառնալիքով հափշտակել զինվորական փաստաթղթերը, անձնագիրը, լիցքավորման սարքը, բջջային հեռախոսը և փող: Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 22-ին Բյուրեղավան քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում հայտնաբերվել, ավազակային հարձակում կատարելու համար ձերբակալվել և ոստիկանության Արաբկիրի բաժին էր տեղափոխվել բյուրեղավանցի 21-ամյա մի երիտասարդ: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել էին կռփազենք և գողոն հանդիսացող փողն ու բջջային հեռախոսը:
Երիտասարդը ներկայացվել էր նախաքննական մարմին, որտեղ նախաձեռնվել էր քրեական վարույթ:
Արաբկիրի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները և ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, մարտի 23-ի առավոտյան Բյուրեղավան քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում հայտնաբերել, ձերբակալել և Արաբկիրի բաժին են տեղափոխել բյուրեղավանցի 21-ամյա երկու երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրանցից մեկի մոտ հայտնաբերվել է հանցագործության գործիք օդաճնշիչ ատրճանակը: Երիտասարդները ներկայացվել են Արաբկիրի քննչական բաժին:
Քրեական վարույթը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: