ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ավազակություն Սուրենավանում․ Արարատի համայնքային ոստիկանների բացահայտումը

24.03.2023 12:57 Ավազակություն

Մարտի 22-ին Արարատի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում ստացված տեղեկությունների հիման վրա ձեռնարկված միջոցառումներով պարզվեց, որ մարտի 16-ին 40-ամյա մի երևանցի Սուրենավան գյուղի կենտրոնական ճանապարհին նստել էր «Մերսեդես» մակնիշի մի մեքենա և վարորդից պահանջել, որ այն վարի Մարմարաշեն բնակավայրի ուղղությամբ՝ սպառնալով հակառակ դեպքում վնասել նրան: Արմաշցի վարորդը վախից իջել էր մեքենայից և նկատել, որ ուղևորը հափշտակում է մեքենայի նվագարկիչը, համարանիշերը և իր անձնագիրը: Մարտի 22-ին 40-ամյա տղամարդը Մասիս քաղաքի Հանրապետության փողոցում հայտնաբերվեց ու ձերբակալվեց։ Նա ներկայացվել է Վեդիի քննչական բաժին, որտեղ էլ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: