1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ավազակություն կատարած տղամարդը հայտնաբերվեց Ալավերդիում

11.10.2023 10:50 Ավազակություն
Ավազակություն կատարած տղամարդը հայտնաբերվեց Ալավերդիում

Հոկտեմբերի 7-ին Շենգավիթի քննչական բաժնում հաղորդում տված տղամարդը հայտնել էր, որ հոկտեմբերի 6-ի ժամը 15.00-ին Ներքին Շենգավիթի 11-րդ փողոցում անհայտ անձը, բռնություն գործադրելու սպառնալիքով, իրենից բացահայտ հափշտակել է 60 000 դրամ:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են հանցանքը կատարողի ինքնությունը: Լոռու մարզի Սանահին գյուղում հաշվառված 46-ամյա տղամարդը հոկտեմբերի 9-ի ժամը 23.00-ին Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղ խոստովանել է արարքը:
46-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: