1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ավազակություն` կանխիկացումով. Կենտրոնականի ոստիկանների համագործակցված բացահայտումը

05.04.2024 13:34 Ավազակություն
Ավազակություն` կանխիկացումով. Կենտրոնականի ոստիկանների համագործակցված բացահայտումը

Ապրիլի 3-ին, ժամը 16.45-ին, «911» ծառայություն է զանգահարել 24-ամյա օտարերկրա մի քաղաքացուհի և հայտնել հանցագործության մասին: Հաղորդումը փոխանցվել է ոստիկանության Կետրոնական բաժին, որտեղից էլ օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր` Ալեք Մանուկյան փողոցի նշված հասցե:
Կինն իրավապահներին պատմել է, թե դուռը թակել է անհայտ մի տղամարդ, ներկայանալով հարևան` մոտեցել է լոգարանին, հետո կապել է իրեն և պահանջել գումար, սակայն ինքն ասել է, որ գումար չկա: Դրանից հետո, ըստ պատմածի, տղամարդը վերցրել է կնոջ բանկային քարտը, կապկպել նրան և գնացել ելքագրելու գումար, այնուհետև վերադարձել է, արձակել կնոջ ձեռքերը, սակայն ոտքերը կապած թողնելով` հեռացել է:
Իրավապահները ձեռնարկեցին անհետաձգելի միջոցառումներ, կազմված փաստաթղթերն էլ ուղարկվեցին քննչական բաժին:
Քրեական ոստիկանության գլխավոր և Երևան քաղաքի վարչությունների ծառայողների օգնությամբ Կենտրոնականի ոստիկաններին հաջողվեց պարզել կատարողի ինքնությունը: Համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապրիլի 4-ին, ժամը 11.55-ին, 24-ամյա երևանցի կասկածյալը Հրաչյա Քոչարի փողոցում հայտնաբերվեց, ավազակություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվեց ու տեղափոխվեց ոստիկանության Կենտրոնական բաժին:
Երիտասարդը ներկայացվել է քննչական բաժին, հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: