Ավազակության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց զբոսայգում
16.04.2024 12:57
Հետախուզվողի հայտնաբերում
ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում ապրիլի 15-ին Կոմիտասի պողոտայի հարակից զբոսայգում հայտնաբերել, ձերբակալել և Արաբկիրի բաժին են տարել 25-ամյա Հովհաննես Հ.-ին: Նա մարտի 27-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի (Ավազակությունը) 2-րդ մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: