1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Կոտայքի ոստիկանները ավազակության դեպք են բացահայտել

19.04.2023 16:50 Ավազակություն
Կոտայքի ոստիկանները ավազակության դեպք են բացահայտել

Ապրիլի 17-ին, ժամը 00.15-ին, «Աբովյան» բժշկական կենտրոնից ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ դեմքի և կրծքավանդակի վնասվածքներով բուժօգնության է դիմել 25-ամյա մի երիտասարդ: Նա հայտնել էր, որ ծեծի է ենթարկվել: Ժամը 01.18-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից էր հաղորդում ստացվել. աբովյանցի երիտասարդը «ԳՈՒՎ, պոլիտրավմա հարցականով» ախտորոշմամբ բուժօգնության էր տեղափոխվել այդ բժշկական կենտրոն:
Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ ապրիլի 16-ի ժամը 23.05-ի սահմաններում Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի շենքերից մեկի մոտ հիվանդանոց տեղափոխված երիտասարդը իջել էր ավտոմեքենայից, և այդ պահին երեք անծանոթ անձինք հարձակվել և ծեծի էին ենթարկել նրան, ապա հափշտակելով նրա այֆոն-14 բջջային հեռախոսը և 100 000 դրամը՝ դիմել էին փախուստի:
Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ ապրիլի 18-ին Կոտայքի բաժին են ներկայացել 30-ամյա, 33-ամյա և 32-ամյա երեք երիտասարդ, որոնցից մեկը՝ Էջմիածին քաղաքի, երկուսը՝ Երևանի բնակիչ: Բաժնում նրանք խոստովանել են, որ նշված հանցանքը կատարել են իրենք:
Երիտասարդները ձերբակալվել և ներկայացվել են Աբովյանի քննչական բաժին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: