Ավանի վարչական շրջանում կատարել է դրամապանակների գողություններ
Դեկտեմբերի 6-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում 1978 թ. ծնված Վարդանուշ Ն.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 10.00-ին, Ավանի Բաբաջանյան փողոցի թիվ 1/9 հասցեի մոտ` թիվ 41 երթուղուղու ավտոբուսի սրահում, գողացել են դրամապանակը, որի մեջ եղել են տարբեր զեղչային քարտեր, օծանելիք և գումար:
Ոստիկանության Ավանի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1967 թ. ծնված Մհեր Գ.-ն, որը նույն օրը, ժամը 11.40-ին, Ավան-Առինջ 1-ին միկրոշրջանի թիվ 2/12 շենքի մոտից բերման է ենթարկվել բաժանմունք և տվել խոստովանական բացատրություն: Նա հայտնել է նաև, որ նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին Ավանի վարչական շրջանում կատարել է դրամապանակների գողություններ:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: