Ավանի բաժանմունքի ոստիկանները խարդախության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
06.04.2021 12:20
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Ավանի բաժանմունքի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ապրիլի 5-ին Խուդյակովի 2-րդ նրբանցքից բաժանմունք բերման է ենթարկվել 45-ամյա Նարինե Ն.-ն, որը մարտի 3-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 3-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: