Իրազեկում
Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունն ամփոփել է 2022 թվականի ամռան ամիսներին կատարած աշխատանքի արդյունքները՝ դրանք համադրելով 2021 թվականի նույն ժամանակահատվածում կատարված աշխատանքների ծավալի հետ։ Այսպես՝ 2022թ.-ին ԱՎ վարչության և տարածքային ստորաբաժանումների կողմից կատարված գործողությունները աճել են գրեթե կրկնակի, որոշ ստորաբաժանումներում եռակի, իսկ թվային պատկերը հետևյալն է՝ 2021թ.-ի հունիսի 1-ից օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ քաղաքացու անձնագրի, նույնականացման քարտի, հին նմուշի անձնագրի, օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի նշում կատարելու, հաշվառման, հանրային ծառայությունների համարանիշի տրամադրման, ՀՀ քաղաքացիություն ստանալու գործառույթների իրականացմամբ սպասարկվել է 407.279 անձ, իսկ 2022թ.-ի նույն ժամանակահատվածում, նույն գործողությունների համար՝ 762.024 անձ։
Այսինքն՝ 2022թ. ամռանը 354.745 անձ ավելի է սպասարկվել, ընդ որում՝ նման ծավալի աշխատանքներն իրականացվել են նույն մարդկային ռեսուրսներով։
Ստորև ներկայացվում են վերը նշված տվյալները՝ աղյուսակի տեսքով.
Գործողություն |
01.06.2021-31.08.2021 |
01.06.2022-31.08.2022 |
Տարբերություն |
Հին նմուշի անձնագիր |
114402 |
162622 |
48260 |
Նույնականացման քարտ |
25840 |
56239 |
30399 |
Կենսաչափական անձնագիր |
5079 |
5648 |
569 |
Օտարերկրյա պետությունում վավերականության ժամկետի նշում |
149451 |
248230 |
98779 |
Հաշվառում |
56107 |
72146 |
16039 |
ՀԾՀ |
53781 |
209716 |
155935 |
ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումներ |
2619 |
7383 |
4764 |
Ընդամենը |
407279 |
762024 |
354745 |
Տեղեկացնում ենք նաև, որ գործառույթների գրեթե կրկնակի իրականացման պայմաններում չի եղել նույնիսկ մեկ դեպք, որ խախտվեն օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված ժամկետները։ Միևնույն ժամանակ, Վարչության ղեկավարության կողմից մշտական վերահսկողություն է իրականացվում կատարվող աշխատանքի ծավալի և որակի նկատմամբ, զուգահեռներ են տարվում նաև ներկա և նախորդ տարիներին կատարված աշխատանքի քանակական փոփոխությունների միջև և ձեռնարկվում բոլոր հնարավոր միջոցները՝ ապահովելու դիմումատուների պատշաճ սպասարկումը և օրենքով սահմանված ժամկետներում ու կարգով գործերի ընթացքը։ Քայլեր են իրականացվում նաև այս ընթացքում ի հայտ եկած խնդիրների համակարգային լուծումներ գտնելու ուղղությամբ։ Աշխատանքներ են տարվում ամբողջությամբ կենսաչափական նոր համակարգի անցնելու համար, որի արդյունքում նախատեսվում է որոշ ծառայություններ մատուցել էլեկտրոնային եղանակով, ինչը կթեթևացնի հերթերը և կբարելավի քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը։