ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ավտոբուսում դրամապանակ գողացողը հայտնաբերվեց

18.12.2017 12:52 Գողություն
Ավտոբուսում դրամապանակ գողացողը հայտնաբերվեց

Դեկտեմբերի 16-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Էրեբունու բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Մ. Խորենացու և Քրիստափորի փողոցների խաչմերուկից բերման են ենթարկել 1982 թ. ծնված Սուրեն Ա.-ին, որը խոստովանել է, որ դեկտեմբերի 10-ին, ժամը 17.00-ից 17.20-ն ընկած ժամանակահատվածում, թիվ 58 երթուղու ավտոբուսի սրահում գողացել է մի կնոջ դրամապանակ, որի մեջ եղել է գումար:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հիշյալ կինը 1971 թ. ծնված Կարինե Ղ.-ն է:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: