ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ավտոմեքենայից դուրս է նետել

Դեկտեմբերի 12-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները, շրջագայություն կատարելիս, մոտեցել են  Երևանյան փողոցի թիվ 1 հասցեում կայանված «ՎԱԶ-21150» մակնիշի ավտոմեքենային: Վարորդը` 1990 թ. ծնված Արման Թ.-ն, այդ ընթացքում   ավտոմեքենայից դուրս է նետել 1  սրվակ և  թղթե 1 փաթեթ, որոնց մեջ եղել են  կանեփանման չորացրած, մանրացրած զանգվածներ` ծխախոտի խառնուրդով: Արման Թ.-ն  և ուղևոր՝ 1992 թ. ծնված  Զենիկ Հ.-ն բերման են ենթարկվել բաժին, որտեղ Արման Թ.-ն  տվել է  խոստովանական բացատրություն:
Արման Թ.-ն  և Զենիկ Հ.-ն ենթարկվել են դատաքիմիական փորձաքննության:
Հայտնաբերվածն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՓՔՎ:
Կատարվում է հետաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: